Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խաղը կրկին հետաքրքիր է դառնում

Խաղը կրկին  հետաքրքիր է դառնում
03.04.2015 | 00:52

Ներքաղաքական դաշտում, բացի ժիրայրսէֆիլյանենց հակահայրենիքային` ապրիլքսանչորսյան հարամումից, այլ բան կարծես աչքի չի զարնում: Շարժը ներքաղաքական բիոսֆերայում ամբողջ թափով կսկսվի ապրիլի 24-ից հետո` սահմանադրական բարեփոխումների «գետնին վրա»:
Իսկ մինչ այդ, ինչպես միշտ, «այսքան ուրախ կյանքը մեր» հետաքրքիր է դարձնում նույն ինքը` Սերժ Սարգսյանը: Երկու, նույնիսկ կարելի է ասել` երեք ուղղությամբ:
ա) Որպեսզի ապրիլի 24-ից հետո ընդդեմ սահմանադրական փոփոխությունների քաղուժերը շատ չոգևորվեն, Ս. Սարգսյանն իր նման հետ-առաջ է անում նույն սահմանադրության հարցում: Կարելի է, իհարկե, պնդել` նրա մտքինը խորհրդարանական կառավարման նախագիծն է, բայց քանի որ նա նաև հայտնի է իր անսպասելի լուծումներով, մեկ էլ տեսար կախված արտքաղաքական կոնյունկտուրայից, վերցրեց ու կիսանախագահականը «ցանկալի» համարեց, ուստի պետք է ասել` երբեք: Բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանի անկանխատեսելի մարտավարությունը թույլ չի տալիս «կոնկուրենտ ֆիրմաներին» մինչև վերջ հաշվել: Էլ չասենք, որ հնարավոր է` Սերժ Սարգսյանի ուղեղում մի երրորդ, բոլորին «անհասանելի» տարբերակ էլ լինի (անքննելի են յուր գործերը), որից որևէ մեկը տեղյակ չէ:
բ) Սերժ Սարգսյանն իրականացնում է կառավարության «տյունինգ»` կադրային տեղաշարժեր, որը տևական ժամանակ իր վրա կգամի քաղաքական ուժերի և հանրության ուշադրությունը` շեղելով բուն խնդրից, որը, մի դեպքում, փլուզվող տնտեսությունն է, մյուս դեպքում` սահմանադրականի խոր «ջախջախման» էներգետիկան դեպ կադրային նշանակումներ տեղափոխելը:
գ) Սերժ Սարգսյանը կարծես թե սկսում է տարածաշրջանային նոր պարտիա. եթե իսկապես ամբիցիոզ այն ծրագրերը, որոնք դրված են Չինաստանի հետ կնքված պայմանագրերի ներքո, կյանքի իրավունք ստանան` թե վարկային, թե զենք-զինամթերքի գնման ոլորտներում, ինչն էլ իր հերթին ուղղակի «նոու-հաու» կարող է դառնալ… եթե «մայր-Ռուսաստանը» չխոչընդոտի այդ իսկապես հետաքրքիր ու հեռանկարային ծրագրերին: ՈՒ թե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ժամանակին նույն Ռուսաստանը թույլ չտվեց, որ Իրանից Հայաստան գազատարի խողովակաշարն ունենա համապատասխանաբար մեծ շառավիղ, ապա վերապահումների համար մեծ տեղ պետք է թողնել:
Մյուս կողմից էլ, եթե հաշվի առնենք, որ Չինաստանը БРИКС-ի, ապա և Շանհայական կազմակերպության առանցքն է, ուր Ռուսաստանն անչափ մեծ հետաքրքրություններ ու շահեր ունի, ապա չափավոր լավատեսության տեղ հայոց իշխանությունները կարող են փայփայել` տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի վերջին վերաձևումների ֆոնին:
Քանզի աշխարհն այսօր «կիսադռների» առջև է ոչ միայն ՈՒկրաինայում արդեն տարուց ավելի տևող հակամարտության պատճառով, ուր կողմերը խիստ «սակավ» են, այլև վերջերս Եմենի շուրջ ընթացող զարգացումների առնչությամբ է աշխարհը «կիսադռների» առջև: «Կողմերն» այս դեպքում անչափ շատ են, այնտեղ «խաչվում» են բոլորի սրերը` ԱՄՆ, Իսրայել, Իրան, Թուրքիա և, իհարկե, Ռուսաստան: Ընդ որում` այդ շահերը «խաչվում» են Իրան-վեցյակ բանակցությունների ֆոնին, որը, մեր կարծիքով, շատ մեծ ճեղքում չի ապահովի (որքան էլ կողմերը լավատեսական ռիտորիկա են բանեցնում), որովհետև նույն Եմենի ֆոնին ԱՄՆ-ը փորձում է զբաղեցնել Իրանի գլուխը, մի քիչ էլ Իրանն իրենով անել, որպեսզի նախ` ժամանակ շահի, ապա Իրանն ամբողջովին վա-բանկ չգնա Եմենում` խաղն ամբողջովին «հպատակեցնելով» իրեն:
Բոլոր դեպքերում, հանդեպ Իրանի արևմտյան սառույցի հալոցքը մեր և տարածաշրջանի և, իհարկե, Սերժ Ազատիչի համար անչափ դրական է` Թուրքիայում տեղի ունեցող «անհասկանալի» պատանդառությունների, իշխող կուսակցության գրասենյակների գրավման ֆոնին:
Ապրիլի 24-ից առաջ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ